ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը այս տարի զարդարում են արքայադուստրերը՝ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի կենտրոնական դեմքեր՝ Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու բացակայությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, իր նստավայրում հյուրընկալել է պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների:
Ազգային ճակատի մաքուր հաղթանակը Ֆրանսիայի տեղական ընտրություններում ապացուցում է, որ կուսակցությունն այլևս ընդդիմադիր ուժ չի համարվում, որը լրջորեն բարդացնում է ավանդական կուսակցությունների խնդիրը՝ գրում է շվեյցարական Le Temps-ը:
27 տարի առաջ ժամը 11:41 երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում՝ ընդգրկելով երկրի տարածքի 40 տոկոսը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...